17:36  ,  18 հուլիսի, 2012

Հայ ֆուտբոլասերների «արկածները» Եվրո-2012-ում

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն իսկական տոն էր ֆուտբոլասերների համար, որոնցից, սակայն, համեմատության մեջ, քչերին հաջողվեց ներկա գտնվել ստադիոնում եւ հետեւել խաղին։ Առավել եւս Հայաստանից քչերին էր բախտ վիճակվել մեկնել Լեհաստան կամ Ուկրաինա։ «Samsung Electronics»-ի հայաստանյան ներկայացուցչության կազմակերպած ակցիայի արդյունքում չորս երջանիկների բախտ վիճակվեց հատուկ կարգավիճակով մեկնել Կիեւ եւ հետեւել Իսպանիա-Իտալիա պատմական խաղին։

NEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ «Samsung Electronics»-ի հայաստանյան ներկայացուցչության կազմակերպած ակցիայում հունիսի 25-ին կայացած վիճակահանության ժամանակ մոտ 1000 մասնակցից «բախտը ժպտաց» Էդուարդ Միխաիլովին եւ Նոնա Հակոբյանին, ովքեր շահեցին ՈւԵՖԱ-ի «ոսկե փաթեթի» Եվրո-2012-ի եզրափակիչի տոմսեր։

Նշենք, որ Նոնա Հակոբյանին չի հաջողվել մեկնել 15-ամյա որդու հետ Կիեւ, քանի որ անձնագրային խնդիրներ են առաջացել,եւ կարճ ժամկետում չեն կարողացել լուծել դրանք։ Նրանց փոխարեն մեկնել են ֆուտբոլի մոլի երկրպագուներ Նորիկ Մալխասյանն ու Մարտին Թեւոնյանը, իսկ Էդուարդ Միխաիլովը մեկնել է կնոջ՝ Մարգարիտ Առաքելյանի հետ։ «Samsung»-ի միջոցով «ոսկե փաթեթ» ստացած հայաստանցի ֆաների 4 հոգանոց «պատվիրակությունը» դեռեւս հայրենիքում անխոս համաձայնության է եկել, որ երկրպագելու է Իսպանիային ու հենց ժամանանել են միանգամից անցել են «իսպանական աշխարահազորայինի» շարքերը։ Տեսանյութերում ու լուսանկարներում մերոնք իսպանացիներից պակաս չեն երկրպագում չեմպիոն-հավաքականին։ Ամեն դեպքում մեր ֆանատների նախապատվությունը նաեւ պրագմատիկ հիմքեր ունի. առաջիկայում Հայաստանի հավաքականը հանդիպելու է իտալացիների հետ, հետեւաբար, «հայկական պատվիրակությունը» իսպանամետ քաղաքականություն է վարել Կիեւում։ Լուռ համաձայնությամբ «պատվիրակության ղեկավար է» ընտրվել Էդուարդ Միխաիլովը, ով մինչեւ վերջ չի դավաճանել դրես-կոդին, ու չնայած բավականին բարձր ջերմաստիճանին ստոիկյան համբերությամբ կրել է պաշտոնական կոստյումը։

Տեղեկացնենք, որ շահած «ոսկե փաթեթը» հայկական խմբի առաջ բացել է Կիեւի կենտրոնի փակված «դարպասները»։ Եզրափակիչի «ոսկե փաթեթի» տոմսերով, որոնք իմիջիայլոց, ընդամենը 100  հատ են եղել, խումբը իրավունք է ունեցել քաղաքի կենտրոն մուտք գործել մեքենայով։ Հետո նրանց պատվին ՈւԵՖԱ-ն հատուկ ընդունելություն է կազմակերպել, իսկ հետո արդեն ուղեկցել են ստադիոն։ Նրանց խոսքով՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչի խաղին ստադիոնում տիրել է յուրահատուկ տրամադրություն ու լիցք։ Բազմաթիվ խաղերի ներկա եղած Նորիկ Մալխասյանը, Մարտին Թեւոնյանը եւ Էդուարդ Միխաիլովը նման իրավիճակ չէին տեսել։ Մարզասերների կազմակերպած «ալիքներին» միացել են նույնիսկ վիպ-տրիբունան, որտեղ նստած էին բազմաթիվ առաջին դեմքեր, ովքեր, սակայն, այդ պահին պարզապես երկու ուժեղագույն թիմերից մեկի երկրպագուներ էին։
Ավելորդ է, ասել, որ «ոսկե փաթեթը» շահողները Հայաստան են վերադարձել անմոռանալի տպավորություններով։

Հիշեցնենք, որ «Samsung Electronics»-ի հայաստանյան ներկայացուցչությունը մայիսի 25-ից հունիսի 24-ը, Սամսունգ, Զիգզագ եւ Ֆայն վաճառասրահներից «SAMSUNG» ապրանքանիշի ցանկացած հեռուստացույց գնողներին տրամադրում էր խաղարկության կտրոններ, որի մրցանակն էր Եվրո-2012-ի եզրափակիչի 2 ուղեգիր։ Խաղարկությունը անցել է հունիսի 25-ին, լրագրողների ներկայությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս