13:50  ,  2 մայիսի, 2017

Վենեսուելայում թիմերը լռության րոպե են անցկացրել խաղի մեկնարկից հետո

«Դեպորտիվո Լերայի» եւ «Անսոատեգիի» միջեւ ֆուտբոլի Վենեսուելայի առաջնության խաղի սկզբում 2 թիմերը մեկ րոպե լռությամբ հարգել են երկրում քաղաքական ցույցերի հետեւանքով զոհերի հիշատակը:

Վենեսուելայի ֆուտբոլի ֆեդերացիան թիմերին արգելել է լռության րոպե անցկացնել հանդիպումից առաջ: Թիմերը դա արել են մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից անմիջապես հետո: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում