23:30  ,  17 հուլիսի, 2012

Լեոնարդո. Իբրահիմովիչի հետ բանակցություններն ավարտվել են հաջողությամբ

Շվեդ Զլատան Իբրահիմովիչի հետ բանակցություններն ավարտվել են հաջողությամբ, հայտարարել է ֆրանսիական ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն։

«Ես կարող եմ հաստատել, որ մենք համաձայնության ենք եկել Զլատան Իբրահիմովիչի հետ։ Հուլիսի 18-ին նա պետք է բուժզննում անցնի»,- Լեոնարդոյի խոսքը փոխանցում է Football Italia-ն։

«Բանակցություններին մասնակցած բոլոր կողմերը գոհ են։ Այժմ Ֆրանսիայի մայրաքաղաքը ունի եւս մեկ առիթ համարվել գեղեցկությամբ լի քաղաք։ Չէ որ այստեղ է տեղափոխվում Զլատան Իբրահիմովիչը»,- ասել է Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան։

Իբրահիմովիչը կկնքի երեք տարվա պայմանագիր։ Հարձակվողի տարեկան աշխատավարձը կլինի 12 միլիոն եվրո, չհաշված բոնուսները հաջող խաղի դեպքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով