16:42  ,  13 ապրիլի, 2017

Ռոնալդուն՝ իր ռեկորդի մասին. Մեծ պատիվ է, երբ ունես այդպիսի ցուցանիշ

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, դուբլի հեղինակ դառնալով Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (2:1), եվրագավաթներում գոլերի քանակը հասցրել է 100-ի: 32-ամյա Ռոնալդուն պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում խփել է 100 գոլ: Ռեկորդից հետո Պորտուգալիայի հավաքականի ավագը կիսվել է տպավորություններով:

«Շատ գոհ եմ, քանի որ ցանկանում էի հասնել այսպիսի նվաճման: Մեծ պատիվ է, երբ ունես այդպիսի ցուցանիշ: Ավելի լավ է, որ դա տեղի ունեցավ «Բավարիայի» պես մրցակցի դեմ խաղում:

Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա այն այլ ընթացք կունենար, եթե Վիդալն անվրեպ իրացներ 11 մետրանոցը: Ֆուտբոլում անակնկալները շատ են: Միշտ բարդ է հաղթել «Բավարիայի» պես մրցակցի: Այժմ մենք հրաշալի իրավիճակում ենք պատասխան խաղից առաջ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ եվրագավաթներում խփած գոլերի ցուցանիշով Ռոնալդուին հետապնդում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը դարձել է 97 գոլի հեղինակ: «Բավարիայի» ու «Ռեալի» միջեւ պատասխան խաղն ապրիլի 18-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում