00:39  ,  17 հուլիսի, 2012

Forbes. «Մանչեսթեր Յունայթեդն» ամենաթանկ թիմն է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է աշխարհի ամենաթանկ մարզական թիմերի դասակարգման աղյուսակը, որը կազմել է Forbes ամսագիրը:

Ակումբի արժեքը գնահատվել է 2.23 միլիարդ դոլար:

Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է` 1.88 միլիարդ դոլար:

Երրորդ տեղը կիսել են «Նյու Յորք Յանկիզ» բեյսբոլի թիմը եւ «Դալլաս Կովբոյզ» ամերիկյան ֆուտբոլի թիմը:

Տասնյակում են նաեւ «Վաշինգտոն Ռեդսկինզը» (ամերիկյան ֆուտբոլ, 1,56 միլիարդ դոլար), «Լոս Անջելես Դոջերսը» (բեյսբոլ, 1,4 միլիարդ), «Նյու Ինգլենդ Պետրիոտսը» (ամերիկյան ֆուտբոլ, 1,4 միլիարդ), «Բարսելոնան» (ֆուտբոլ, 1,31 միլիարդ), «Նյու Յորք Ջայանթսը» (ամերիկյան ֆուտբոլ, 1,3 միլիարդ) եւԼոնդոնի «Արսենալը» (ֆուտբոլ, 1,29 միլիարդ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով