17:17  ,  16 հուլիսի, 2012

ՈւԵՖԱ-ի եկամուտը Եվրո-2012-ից 1,3 միլիարդ եվրո է

ՈւԵՖԱ-ն ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացումից ստացել է 1,383 միլիարդ եվրո եկամուտ։ Հեռուստահեռարձակման իրավունքի վաճառքից ստացվել է 815 միլիոն եվրո, միանվագ հեռարձակումներից՝ 22 միլիոն եվրո, հովանավորներից եւ ապրանքանշանի վաճառքից 315 միլիոն եվրո, հյուրընկալության փաթեթների վաճառքից 101 միլիոն, հանդիպումների տոմսերի վաճառքից՝ 130 միլիոն եվրո։

«Մենք բավարարված ենք Ուկրաինայում եւ Լեհաստանում անցկացված մրցաշարի ֆինանսական հաշվետվություններից»,- Եվրո-2012-ի գործառնական տնօրեն Մարտին Կալենի խոսքը մեջբերում է Delo.ua-ն։

Նշենք, որ Եվրո-2012-ից ՈւԵՖԱ-ի եկամուտը գերազանցել է Եվրո-2008-ին՝ 32 միլիոն եվրո, Եվրո-2004-ինը՝ 530 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով