19:23  ,  13 հուլիսի, 2012

«Գլազգո Ռեյնջերսին» ուղարկեցին երրորդ դիվիզիոն

Շոտլանդիայի ֆուտբոլային միությունը (SFL) դեմ է քվեարկել «Գլազգո Ռեյնջերսի» մասնակցությանը երկրի առաջնության Առաջին դիվիզիոնում։ Շոտլանդիայի ամենահին ակումբներից մեկը ստիպված կլինի մրցաշրջանը սկսել երրորդ դիվիզիոնում (չորրորդն ըստ հերթականության Պրեմյեր լիգայից հետո)։
Պատճառը ակումբի 50 միլիոն ֆունտ ստերլինգ պարտքն է։

«Ռեյնջերսը» դիմել էր Շոտլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիային առաջնության Բարձրագույն լիգայում ելույթը շարունակելու խնդրանքով, սակայն քվեարկության ժամանակ 30 ակումբներից 25-ը դեմ է քվեարկել, հաղորդում է Goal.com-ը։

«Ռեյնջերսը» 54 անգամ նվաճել է Շոտլանիայի չեմպիոնի տիտղոսը, 33 անգամ դարձել է երկրի գավաթակիր, 1972-ին նվաճել է Եվրոպայի Գավաթակիրների գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով