11:34  ,  3 փետրվարի, 2017

Մոուրինյոն կասկածներ ունի Գրիզմանի տրանսֆերի հարցով

«Մանչեսթեր Յունայթեդում» տարակարծություն կա Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի հարցով, գրում է Marca-ն:

25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու գաղափարը պատկանում է անգլիական ակումբի ղեկավարությանը, սակայն թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կասկածներ ունի: Պորտուգալացի մասնագետը վստահ չէ, որ Գրիզմանը կհամապատասխանի թիմին եւ կկարողանա հարմարվել նոր մթնոլորտին:

Վերջերս բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Գրիզմանը պայմանավորվել է Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ, որը նրան վճարելու է տարեկան 17.7 միլիոն եվրո աշխատավարձ:

«Աթլետիկոյի» հետ ֆրանսիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի ամառը, իսկ նրա կլաուզուլան կազմում է 100 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում