Դուբայի «Ալ Վասլ» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան ֆինանսական փոխհատուցում է պահանջում նախկին թիմից:
Հիշեցնենք, որ լեգենդար արգենտինացին օրեր առաջ պաշտոնանկ էր արվել «Ալ Վասլի» անհաջող մրցելույթների պատճառով:
«Երկար քննարկումներից հետո մենք որոշեցին հեռացնել Մարադոնային: Նա շատ ուժեղ մարզիչ է եւ միշտ նվիրվում է իր աշխատանքին: Սակայն մեր թիմի ամբիցիաները ստիպում են ավելի որակավորված մասնագետի փնտրել»,- հայտարարել է «Ալ Վասլի» նախագահների խորհրդի ղեկավար Մոհամեդ բին Դոհանը:
Մարադոնան իր հերթին նշել է, որ պատրաստվում է ստանալ պայմանագրով նշված ամբողջ գումարը, հաղորդում է Ole-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում