11:07  ,  13 հուլիսի, 2012

Ադվոկատ. Ես գումար չեմ պահանջել Ռուսաստանի ֆուտբոլային միությունից

Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հերքել է ռուսական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե ինքը Ռուսաստանի ֆուտբոլային միությունից (ՌՖՄ) պահանջում է իր գործող պայմանագրի վերջին ամսվա աշխատավարձը (300 հազար եվրո):

«Այդ ամենը սուտ է: Ես գումար չեմ պահանջել Ռուսաստանի ֆուտբոլային միությունից: Ինչպես երեւում է, ինչ-որ մեկը սխալ տեղեկություններ է տարածում իմ անունից: Այն ժամանակ ես որոշ մարդկանց արգելել էի թիմի հետ հանգրվանել նույն հյուրանոցում: Երեւի, նրանք ցանկանում են վրեժ լուծել ինձանից: Այդ լուրերում միայն ճիշտն այն է, որ ՌՖՄ-ն Եվրո-2012-ի հաշվետվություն է պահանջել ինձանից, եւ ես կներկայացնեմ այն»,- Ադվոկատի խոսքը փոխանցում է «Советский спорт»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով