11:12  ,  12 հուլիսի, 2012

Ռուս երկրպագուներն արտաքսվել են Լեհաստանից

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի երկրպագուներ Դմիտրի Աբրամովն ու Պավել Լապիխովն արտաքսվել են Լեհաստանից: Նրանք ձերբակալվել էին Եվրո-2012-ի ժամանակ Լեհաստանում անկարգություններ հրահրելու համար: Լեհ ոստիկանները ռուսներին ուղեկցել են մինչեւ լեհ-բելառուսական սահմանը:

Այնուհետեւ երկրպագուները գնացքով տեղափոխվել են Մոսկվա: Լեհաստանի դատարանը նրանց դատապարտել էր երեք ամսվա ազատազրկման: Մեկ ամիս ճաղերի հետեւում անցկացնելուց հետո երկրպագուները ազատ արձակվեցին:

Դմիտրի Աբրամովն ու Պավել Լապիխովը հինգ տարվա ընթացքում չեն կարող մեկնել Լեհաստան կամ Եվրոպայի այլ երկիր, հաղորդում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ ռուս եւ լեհ երկրպագուների միջեւ խմբակային բախումները տեղի էին ունեցել հունիսի 12-ին Վարշավայում կայացած Ռուսաստան – Լեհաստան (1:1) խաղից առաջ: Իրավապահ մարիմնները ձերբակալել էին մոտ 200 ֆանատների, որոնց մեծ մասը ազատ էին արձակվել, իսկ շատերը տուգանվել եւ ազատազրկվել էին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով