15:56  ,  7 մարտի, 2012

«Ուլիսը» ստուգողական հանդիպում կանցկացնի ռուսական ակումբի հետ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության գործող չեմպիոն Երեւանի «Ուլիսը» ստուգողական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի Առաջին լիգայի ներկայացուցիչ Վորոնեժի «Ֆակելի» հետ։

«Спорт Экспресс»-ը գրում է, որ խաղը կկայանա մարտի 10-ին Թուրքիայի Բելեկ քաղաքում։

Հիշեցնենք, որ այս օրերին Հայաստանի չեմպիոնը հավաք է անցկացում Անթալիայում։

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնությոան 38 տուրերից հետո «Ֆակելը» 30 միավորով գտնվում է նախավերջին տեղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում