10:58  ,  10 հունվարի, 2017

«Չելսին» բողոքարկել է Ջոն Թերիի հեռացումը

«Չելսին» բողոքարկել է անգլիացի պաշտպան Ջոն Թերիի հեռացումը «Պետերբորոյի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում, հայտնում է Daily Mail-ը:

«Չելսիի» ավագը կարմիր քարտ էր ստացել 67-րդ րոպեին, իսկ լոնդոնյան ակումբը հաղթել էր 4:1 հաշվով: Այդ խաղը սպասարկում էր կեւին Ֆրենդը:

Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Չելսիի» բողոքը կուսումնասիրի հունվարի 10-ին: «Պետերբորոյի» դեմ խաղում 36-ամյա Թերին վնասվածքից հետո վերադարձել էր խաղադաշտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում