22:45  ,  11 հուլիսի, 2012

Դեւիդ Հեյի եւ Դերեկ Չիսորայի սկանդալային մամուլի ասուլիսը (ֆոտո)

Հուլիսի 11-ին Լոնդոնում կայացավ Բռնցքամարտի վերահսկողության բրիտանական կոմիտեի կողմից որակազրկված պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Դեւիդ Հեյի (25-2, 23 նոկաուտ) եւ Դերեկ Չիսորայի (15-3, 9 նոկաուտ) մամուլի ասուլիսը։

Աշխարհի նախկին չեմպիոն, 31-ամյա Հեյն ու աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ 28-ամյա Չիսորան ռինգ դուրս կգան հուլիսի 14-ին Լոնդոնի «Ափթոն Պարկ» ստադիոնում։
Նրանց մենամարտն արտոնել է Լյուքսեմբուրգի բռնցքամարտի ֆեդերացիան։

Ասուլիսում երկու բռնցքամարտիկներն էլ չեն խուսափել սկանդալային հայտարարություններից։

«Առաջիկա մենամարտում ես կկռվեմ խելագարի նման, ինչպես նախկինում էի։ Ամեն ինչ գերազանց է, վնասվածք չունեմ, սպասվում է հրաշալի մենամարտ»,- ասել է Չիսորան։

«Դերեկը շատ արագ կհայտնվի նոկաուտում։ Իմ մարզումները հրաշալի են անցել։ ես առողջ եմ եւ լավ մարզավիճակում եմ։ Դերեկին սպասվում է մենամարտ ամենալավ Հեյի հետ»,- Հեյի խոսքը մեջբերում է Boxingscene-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում