21:57  ,  11 հուլիսի, 2012

Առավելագույն բարդության պայքար Ալպերում

«Տուր դը Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվավազքի 10-րդ փուլն ավարտվեց ֆրանսիացի Թոմաս Ֆոկլերի հաղթանակով։ Ընդհանուր հաշվարկի առաջատարները վերջնագիծ են հասել ընդհանուր խմբում հաղթողից 3,16 վայրկյան ուշ։

10-րդ փուլն անցել է Ալպերում։ Առաջին հատվածում հեծանվորդները բարձրացել են Կոլ դու Գրան Կոլոմբյե լեռը, որն ունի առավելագույն բարդություն։ Եզրագծից 20 կմ առաջ մարզիկներն իջել են լեռան մյուս կողմից։

«Տուր դը Ֆրանս»

10-րդ փուլ

Մակոն - Բելեգար - Սյուր - Վալսերին

194,5 կմ

1. Թոմաս Ֆոկլեր (Ֆրանսիա, Europcar) – 4.46,26
2. Միկելե Սկարպոնի (Իտալիա, Lampre-ISD) – 0,03
3. Յենս Ֆոյգտ (Գերմանիա, RadioShack-Nissan) – 0,07
4. Լուիս Լեոն Սանչես (Իսպանիա, Rabobank) – 0,23
5. Դրիե Դեւենին (Բելգիա, Omega Pharma-Quick Step) – 0,30
6. Սանդի Կասար (Ֆրանսիա, FDJ) – 2,44

Ընդհանուր հաշվարկ

1. Բրեդլի Ուիգինս (Մեծ Բրիտանիա, Sky) – 43.59,02
2. Կադել Էվանս (Ավստրալիա, BMC) – 1,53
3. Քրիստոֆեր Ֆրում (Մեծ Բրիտանիա, Sky) – 2,07
4. Վինչենցո Նիբալի (Իտալիա, Liquigas-Cannondale) – 2,23
5. Դենիս Մենշով (Ռուսաստան, «Կատյուշա») – 3,02
6. Այմար Սուբելդիա (Իսպանիա, RadioShack-Nissan) – 3,19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում