21:15  ,  11 հուլիսի, 2012

Հեյ - Չիսորա մեմանարտի հաղթողը՝ բարեգործ

Հուլիսի 14-ին Լոնդոնի «Ափթոն Պարկ» ստադիոնում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգի WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Դեւիդ Հեյ (25-2-0, 23 նոկաուտ) - Դերեկ Չիսորա (15-3-0, 9 նոկաուտ) մենամարտի հաղթողը բարեգործական նպատակների համար կտրամադրի 20 հազար ֆունտ ստերլինգ, հաղորդում է fightnews.com-ը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի բռնցքամարտի խորհուրդը զրկել էր արտոնագրից Չիսորային եւ Հեյին, սակայն բրիտանացի մարզիկները մենամարտը կանցկացնեն Լյուքսեմբուրգի բռնցքամարտի ֆեդերացիայի հովանու ներքո:

Լյուքսեմբուրգի սպորտի նախարարությունը երկրի բռնցքամարտի ֆեդերացիային զրկել է ֆինանսավորումից այս մենամարտը կազմակերպելու պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում