20:00  ,  11 հուլիսի, 2012

Ամերիկյան բանակը սպորտ չի հովանավորի

ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշմամբ, ամերիկյան բանակը զրկվել է մարզիկների եւ մարզական թիմերի հովանավորություն իրականացնելու իրավունքից։

«Ազգային բանակի համբավի բարելավման եւ ընդլայնման մասին» օրենքում ընդունված փոփոխության համաձայն, 2013 թվականից Պենտագոնն այլեւս չի ֆինանսավորի բանակից դուրս գործող մարզական թիմերին եւ հանդես եկող մարզիկներին, հաղորդում է ESPN-ը։

Նախորդ տասը տարիներին ԱՄՆ-ի բանակը հովանավորում էր ԱՄՆ-ում մեծ ժողովրդականություն վայելող  NASCAR դասի ավտոարշավում հանդես եկող մարզիկներին։
«Ծրագիրն արդյունավետ չէ։ Դադարեցնելով այդ ծրագիրը՝ Պենտագոնը կխնայի հարկատուների ֆինանսները եւ դրանք կօգտագործի բարձրակարգ մասնագետների՝ բանակ հրավիրելու համար»,- հայտարարել է կոնգրեսական Բեթի Մաքքոլումը։

Նկատենք, որ 2012 թվականին NASCAR-ի «Stewart-Haas Racing» թիմի արշավորդ Ռայան Նյումանը Պենտագոնից կստանա 8,4 միլիոն դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում