15:47  ,  28 դեկտեմբերի, 2016

«Ռեալը» Մարտին Էդեգորին վարձավճարով կուղարկի Հոլանդիա

Մադրիդի «Ռեալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորն այս մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի Հոլանդիայում։

Marca-ի համաձայն՝ «Հերենվենը» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 18-ամյա ֆուտբոլիստին։ Գործարքը տեղի կունենա ամանորյա տոներից հետո։

Էդեգորին վարձակալելու ցանկություն ունի նաեւ Ամստերդամի «Այաքսը»։ Նա խաղում է «Ռեալի» երիտասարդական թիմում։

Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում «Հերենվենը» չորրորդ տեղում է եւ պայքարում է Եվրոպայի լիգայի ուղեգրի համար։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում