11:47  ,  26 դեկտեմբերի, 2016

Իգուաին. Պատմության լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդոն է

Թուրինի «Յուվենտուսի» եւ Արգենտինայի հավաքականի ռմբարկու Գոնսալո Իգուաինը պատմության լավագույն ֆուտբոլիստ է համարում բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոյին:

«Մանուկ հասակում հաճախ էի դիում Իտալիայի առաջնության խաղերը: Իտալիայում հանդես էին գալիս Տրեզեգեի, Բատիստուտայի, Կրեսպոյի եւ Մոնտելայի պես հրաշալի հարձակվողներ: Բացի այդ, այնտեղ էր խաղում նաեւ բրազիլացի Ռոնալդոն: Նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է»,- Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողի խոսքը փոխանցում է Marca-ն:  

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իգուաինը մասնակցել է 17 խաղի եւ խփել 10 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում