16:39  ,  11 հուլիսի, 2012

Նանին՝ Վան Պերսիի փոխարեն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես կպայքարի Հոլանդիայի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ռոբին վան Պերսիին ձեռք բերելու համար:

28-ամյա Վան Պերսին վերջերս ցանկություն էր հայտնել այլ ակումբ տեղափոխվելու մասին: Հոլանդացին վերջնական որոշում կկայացնի մինչեւ հուլիսի 24-ը՝ «Արսենալի»՝ Ասիա շրջագայության մեկնելուց առաջ:  

Վան Պերսիի տրանսֆերն իրականացնելու համար մանչեսթերյան ակումբը կներդնի 30 միլիոն եվրո:

The Sun-ի փոխանցմամբ՝ հոլանդացուն ձեռք բերելու համար «Յունայթեդը» պատրաստ է «Արսենալին» տրամադրել Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Նանիին, ինչպես նաեւ վճարել 12 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Վան Պերսին հրաժարվել էր նոր պայմանագիր ստորագրել «Արսենալի» հետ, իսկ ներկայիս համաձայնագիրը նախատեված է մինչեւ 2013 թվականի հունիսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում