15:55  ,  11 հուլիսի, 2012

«Բավարիան» վաճառել է նոր մրցաշրջանի բոլոր տոմսերը

Մյունխենի «Բավարիան» վաճառել է Բունդեսլիգայի 2012/2013թթ. առաջնության 17 տնային հանդիպումների բոլոր տոմսերը, հաղորդում է Bild-ը:

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 24-ին:

Վաճառքը դադարեցվել է, երբ Գերմանիայի 22-ակի չեմպիոնի տնային հանդիպումների տոմսերի տերերի քանակը հասել է 39500-ի:

Այսպիսով, 69 հազար երկրպագուների հյուրընկալող «Ալյանս Արսենա» ստադիոնը հերթական ռեկորդն է սահմանում ֆուտբոլասերների քանակի ցուցանիշով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով