15:39  ,  11 հուլիսի, 2012

«Բայերը» ձեռք բերեց «Ռեալի» պաշտպանին

Լեւերկուզենի «Բայերը» պաշտոնապես հայտարարել է Մարդիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կորվախալին ձեռք բերելու մասին:

Հուլիսի 11-ին իսպանացի պաշտպանը հինգ տարվա պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ: Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում: 20-ամյա ֆուտբոլիստը 2002 թվականից էր մարզվում Արքայական ակումբի համակարգում, իսկ 2010-ից հանդես էր գալիս «Ռեալի» երիտասարդական թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով