15:20  ,  11 հուլիսի, 2012

«Սաութհեմթոնի» նախկին ավագը խոստովանել է խաղադրույքներ կատարելու մասին

Անգլիական «Սաութհեմթոնի» նախկին ավագ Կլաուս Լունդեկվամը լրագրողներին պատմել է ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղադրույքներ կատարելու մասին:

Նորվեգացի պաշտպանն անգլիական ակումբում հանդես է եկել 1996-2008թթ.: Նա կարծում է, որ լուրջ խախտում թույլ չի տվել:

«Մի ժամանակ մենք դա անում էինք յուրաքանչյուր շաբաթ: Մենք մի փոքր գումար էինք վաստակում: Խաղից առաջ մրցակից թիմի ավագի հետ պայմանավորվում էինք, թե ո՞վ կնետի առաջին եզրափային նետումը, ո՞վ կիրացնի առաջին անկյունայինը, ո՞ր թիմը կսկսի խաղադաշտի կենտրոնից: Սակայն մենք երբեք չենք կազմակերպել պայմանավորված հանդիպումներ: Ես երբեք նման քայլի չէի դիմի, քանի որ մենք պրոֆեսիոնալներ ենք: Իհարկե, մեր արածը նույնպես օրենքի խախտում էր, սակայն մենք ուղղակի ցանկանում էինք մի փոքր զվարճանալ»,- Լունդեկվամի խոսքը փոխանցում է The Sun-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում