14:57  ,  11 հուլիսի, 2012

«Բարսելոնայի» նախկին նախագահին դուր չի եկել Մոուրինյոյի որակազրկումը հանելու որոշումը

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտային դուր չի եկել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի երկու խաղի որակազրկումը չեղյալ էր հայտարարել:

«Ես համոզված եմ, որ Մոուրինյոն մեղավոր է: Նրա արարքը միտումնավոր էր: Նա թիկունքից հարվածեց եւ պետք է պատժվեր միայն Մոուրինյոն: Վիլանովայի պատասխանը միանգամայն հասկանալի էր: Սակայն, եթե օրենքը նման որոշում է կայացրել, մենք պետք է հարգենք այն»,- Լապորտայի խոսքը փոխանցում է Catalunya Radio-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս