14:50  ,  22 դեկտեմբերի, 2016

«Ռեալի» նախկին մարզիչ. Ֆլորենտինո Պերեսը պատկերացում չունի, թե ինչ է ֆուտբոլը

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խորխե Վալդանոյի օգնական Անխել Կապան քննադատել է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Ըստ մարզիչի՝ Պերեսը գլուխ չի հանում ֆուտբոլից:

«Ռեալի» կազմում հանդես են գալիս արտակարգ ֆուտբոլիստներ՝ իսկական աստղեր: Սակայն խնդիրն այն է, որ թիմը չունի խաղային փիլիսոփայություն: Նրանք գնում են խաղացողների, փոխում են մարզիչների եւ փոխվում է նաեւ թիմի խաղը: Իսկ ահա «Բարսելոնան» ունի իր փիլիսոփայությունը: Բանն այն է, որ Պերեսը պատկերացում չունի, թե ինչ է ֆուտբոլը»,- մարզիչի խոսքը մեջբերում է AS-ը:

Անխել Կապան Խորխե Վալդանոյի մարզչական շտաբի հետ «Ռեալում» աշխատել է 1994-1996-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում