12:51  ,  11 հուլիսի, 2012

«Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է 25 միլիոն եվրոյով Ջեկոյին վաճառել «Զենիթին»

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» պաշտոնական առաջարկ է արել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի տրանսֆերի հարցում:

Сalciomercatoweb-ի փոխանցմամբ՝ 26-ամյա ռմբարկուին ձեռք բերելու համար ռուսական ակումբն առաջարկել է 25 միլիոն եվրո, սակայն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները մերժել են:

Հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ իտալական «Միլանն» ու Մյունխենի «Բավարիան»:

Անգլիայի ավարտված առաջնությունում Ջեկոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, խփել է 14 գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում