12:14  ,  11 հուլիսի, 2012

Դեւիդ Հեյ vs Դերեկ Չիսորա. պրոմոտեսահոլովակ

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Դեւիդ Հեյը (25-2, 23 նոկաուտ) հուլիսի 14-ին Լոնդոնում մենամարտ կանցկացնի բրիտանացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Դերեկ Չիսորայի (15-3, 9 նոկաուտ) հետ:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի բռնցքամարտի խոհուրդը զրկել էր արտոնագրից Չիսորային եւ Հեյին, սակայն բրիտանացի մարզիկները որոշել էին մենամարտն անցկացնել Լյուքսեմբուրգի բռնցքամարտի ֆեդերացիայի հովանու ներքո:

Լյուքսեմբուրգի սպորտի նախարարությունը երկրի բռնցքամարտի ֆեդերացիային զրկել է ֆինանսավորումից այս մենամարտը կազմակերպելու համար:

Ներկայացնում ենք սկանդալային պահվածքով հայտնի բռնցքամարտիկների մենամարտի պրոմոտեսահոլովակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում