10:35  ,  11 հուլիսի, 2012

«Աէրոֆլոտը»՝ ԲԿՄԱ-ի գլխավոր հովանավոր

Ռուսական ամենահեղինակավոր ավիափոխադրող «Աէրոֆլոտ» ընկերությունը կդառնա Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր հովանավորը: Այդ պաշտոնում ընկերությունը կփոխարինի «Բեշնեֆթին», որի հետ ԲԿՄԱ-ի պայմանագիրն ավարտվել էր նախորդ մրցաշրջանի վերջում:

«Աէրոֆլոտը» տարեկան 9 միլիոն դոլար կվճարի ԲԿՄԱ-ին: Ընկերությունը ցանկանում է զարգանալ եվրոպական շուկայում:

Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի վերջին: Հուլիսի 9-ին կայացած Թուրքական «Բուրսասպորի» հետ ընկերական խաղում ԲԿՄԱ-ի մարզաշապիկի վրա գրված է եղել «Աէրոֆլոտի» տարբերանշանը, հաղորդում է «Коммерсант»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում