09:58  ,  11 հուլիսի, 2012

Լավեսին միացել է ՊՍԺ-ին

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» նորեկ Էզեկյել Լավեսին միացել է իր նոր թիմակիցներին: Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվողը նախորդ շաբաթ չորս տարվա պայմանագիր էր կնքել ֆրանսիական ակումբի հետ:

Այս օրերեին ՊՍԺ-ն հավաք է անցկացնում Ավստրիայում եւ հուլիսի 11-ին ստուգողական հանդիպում կանցկացնի «Ստեգերբախ» ակումբի հետ: Լավեսին կմասնակցի այդ խաղին, տեղեկացնում է France Football-ը:

Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողին ձեռք բերելու համար ՊՍԺ-ն 30 միլիոն եվրո է վճարել իտալական «Նապոլիին»: Լավեսիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016թ. հունիսի 30-ը: Փարիզյան ակումբում նա կկրի 11 համարի մարզաշապիկը:

Լավեսին հինգ մրցաշրջան է անցկացրել «Նապոլիում», որի կազմում A Սերիայում մասնակցել է 156 հանդիպման եւ դարձել է 38 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում