20:53  ,  17 դեկտեմբերի, 2016

Վարդիի հեռացումը «Լեսթերին» չխանգարեց փրկվել 0:2-ից հետո

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում գործող չեմպիոն «Լեսթերը» 2:2 հաշվով ավարտեց «Սթոք Սիթիի» դեմ արտագնա խաղը: Առաջին խաղակեսը շատ անհաջող ստացվեց «Լեսթերի» համար, քանի որ նախ անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին 28-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ կոպիտ սահանկման համար, իսկ վերջնամասում դաշտի տերերը խփեցին 2 գոլ: 2:0 հաշիվը պահպանվեց մինչեւ 76-րդ րոպեն, երբ հյուրերը կրճատեցին հաշիվը, իսկ վերջնամասում նաեւ փրկվեցին պարտությունից:

Կլաուդիո Ռանյերիի թիմը 17 միավորով 15-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Սթոք Սիթի» - «Լեսթեր»՝ 2:2

Բոյան Կրկիչ, 39 (11մ), Ջո Ալեն, 45+3 – Լեոնարդո Ուլոա, 74, Դանիել Ամարտեյ, 88

Հեռացում՝ Ջեյմի Վարդի, 28 («Լեսթեր»)

«Միդլսբրո» - «Սուոնսի»՝ 3:0

Ալվարո Նեգրեդո, 18, 29 (11մ), Մարտեն դե Ռուն, 58

«Սանդերլենդ» - «Ուոթֆորդ»՝ 1:0

Պատրիկ վան Անհոլտ, 49

«Վեստ Հեմ» - «Հալ Սիթի»՝ 1:0

Մարկ Նոբլ, 76 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում