01:54  ,  11 հուլիսի, 2012

Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաղթարշավը

Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող շախմատային բաց մրցաշարում շարունակում է գերազանց հանդես գալ հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որն առայժմ միայն հաղթանակներ է տանում:

Հինգերորդ տուրում հայ շախմատիստը սպիտակներով առավելության հասավ ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոյի նկատմամբ, վաստակեց հինգերորդ միավորը եւ դարձավ մրցաշարի միանձնյա առաջատարը:

Սարգսյանի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի գրոսմայստեր Անդրեյ Ռիչագովը, որն ունի 4,5 միավոր: Սարգսյանը խաղալու է սեւերով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով