12:40  ,  13 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Պրեմյեր լիգայում մանկությանս կուռքը Թիերի Անրին էր

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է ակումբի մամուլի ծառայության հարցերին` խոսելով անգլիական ֆուտբոլին հարմարվելու եւ Պրեմյեր լիգայում իր մանկության կուռքի մասին:

Ո՞վ էր ձեր մանկության կուռքը Պրեմյեր լիգայում:

Ինձ միշտ դուր է եկել Թիերի Անրին, որը հանդես էր գալիս «Արսենալում»: Նա իմ սիրած ֆուտբոլիստներից էր, քանի որ այդ ժամանակ ես հանդես էի գալիս հարձակման գծում, բայց հետո դարձա կիսապաշտպան:

Ի՞նչ նշանակություն ունի քեզ համար «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալը:

Միշտ հաճելի է հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, քանի որ դա պարզապես երազանք է: Միշտ ուրախ եմ խաղալ այս ակումբում եւ անել առավելագույնը:

Ինչպե՞ս է ընթանում անգլիական ֆուտբոլին հարմարվելու գործընթացը:

Անգլիական ֆուտբոլը, իրապես, տարբերվում է մյուս երկրների ֆուտբոլից: Եթե դու խաղում ես Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում կամ Իսպանիայում, դու պետք է հարմարվես այդ լիգային: Սկզբում մի քիչ բարդ էր, բայց ես շարունակում էի անել ամեն ինչ Պրեմյեր լիգայի ֆուտբոլիստ դառնալու համար: Ես ջանասիրաբար մարզվել եմ եւ փորձել եմ կատարել այն ամենը, ինչ մարզիչն ասել է ինձ. խաղալ այս թիմի համար եւ լինել օգտակար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով