15:47  ,  18 նոյեմբերի, 2016

«Բարսելոնայի» բողոքարկումը չի ընդունվել, Մեսիի դեղին քարտը կմնա ուժի մեջ

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն չի բավարարել «Բարսելոնայի» բողոքն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի՝ «Սեւիլիայի» դեմ Պրիմերայի 11-րդ տուրի խաղում ստացած դեղին քարտի հարցով:

Սեւիլիայում կայացած հանդիպման 83-րդ րոպեին գլխավոր մրցավար Հայմե Լատրեն կանոնների խախտում էր արձանագրել Մեսիի դեմ պայքարում: Խախտման պատճառով արգենտինացի հարձակվողի խաղակոշիկը դուրս էր եկել ոտքից, ինչից հետո նա կապում էր կապիչները: Մրցավարը Մեսիին խնդրել է այդ գործողությունը կատարել խաղադաշտից դուրս, սակայն որոշել էր, որ նա ժամանակ է ձգում եւ ցույց էր տվել դեղին քարտ: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է, որ մրցավարը ճիշտ է վարվել:

15 օրվա ընթացքում «Բարսելոնան» կարող է բողոքարկել այդ որոշումը, գրում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ դա Մեսիի երկրորդ դեղին քարտն էր Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում