00:44  ,  31 հոկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները կպահանջեն Մոուրինյոյի հրաժարականը

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի դեմ բողոքի գործողության համար գումար են հավաքում: Նախաձեռնության մասին հաղորդագրությունները տարածվում են Թվիթերում:

Ֆանատները մտադիր են թիմի առաջիկա հանդիպման ժամանակ պատվիրել ինքնաթիռի թռիչք Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնի վրա: Ինքնաթիռից կախված կլինի պաստառ՝ «Մոուրինյո, հեռացիր» գրությամբ:

Անգլիայի աառջնության 10 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 15 միավորով 8-րդ տեղում է եւ առաջատարներ «Մանչեսթեր Սիթիին», «Արսենալին» ու «Լիվերպուլին» զիջում է 8-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում