15:43  ,  27 հոկտեմբերի, 2016

Ռոնալդու. Ես ու Մեսին ընկերներ չենք, բայց հարգում ենք իրար

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ իր եւ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի միջեւ կա փոխադարձ հարգանք:

«Ես ու Մեսին բարի ընկերներ չենք, բայց հարգում ենք իրար: Լրատվամիջոցները ցանկանում են ներկայացնել, թե մեր միջեւ կա մեծ դիմակայություն, բայց դա այդպես չէ: Կա փոխադարձ հարգանք:

Իմ ամենամեծ քննադատն ու պահանջատերը ինքս եմ: Երբեք ոչ մեկի հետ հեռակա մրցակցության մեջ չեմ եղել: Հիացել եմ Ֆիգուի եւ Ռուի Կոշտայի խաղով»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Abola-ն:

Ռոնալդուն եւ Մեսին այս անգամ էլ տարվա լավագույն ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդներն են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում