13:12  ,  26 հոկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» կբաժանվի Շնեյդերլինից

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացի կիսապաշտպան Մորգան Շնեյդերլինին հայտնել է, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող հեռանալ անգլիական ակումբից:

The Sun գրում է, որ Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծրագրերի մեջ: Շնեյդերլինի ներկայացուցիչներն արդեն սկսել են նոր ակումբ փնտրել ֆրանսիացու համար:

Մորգան Շնեյդերլինը նախորդ մրցաշրջանից առաջ էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում անցկացրել է 39 խաղ: Անգլիայում նրա ծառայություններով հետաքրքրված է գործող չեմպիոն «Լեսթերը»:

Ավելի վաղ The Sun-ը հայտնել էր, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական ակումբից կարող է հեռանալ նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում