00:49  ,  26 հոկտեմբերի, 2016

Հայաստանի թիմը պարտվեց Բելառուսին

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական առաջին հանդիպումն է անցկացրել Բելառուսի հավաքականի հետ: Բելառուսի Լիդա քաղաքում տեղի ունեցած խաղն ավարտվել է խաղահրապարակի տերերի հաղթանակով՝ 9:2 հաշվով: Հայաստանի թիմի երկու գոլերը խփել է Անդրանիկ Կարապետյանը, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի եւ Բելառուսի թիմերի երկրորդ ընկերական խաղը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Մինսկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում