09:58  ,  26 հոկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կկայանա մանչեսթերյան դերբին: «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղ կանցկացնի մրցաշարի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» հետ:

William Hill բուքմեյքերական գրասենյակը գրեթե հավասար է գնահատում կողմերի հնարավորությունները: Ժոզե Մոուրինյոյի թիմի հաղթանակն ունի 2.62 գործակից, իսկ Խոսեպ Գվարդիոլայի թիմինը՝ 2.80: Ոչ ոքիի գործակիցը 3.30 է:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում