15:36  ,  7 հուլիսի, 2012

Մուսլին. «Կրասնոդարի» խնդիրը պարզ է. լավագույն ութնյակ

Մենք շատ էինք ձանձրանում առանց առաջին ութնյակի թիմերի: Մի կողմից, նրանց հետ ավելի բարդ է խաղալը, մյուս կողմից` ավելի հետաքրքիր, ասել է «Կրանսոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը:

«Թիմի ղեկավարության հետ կոնկրետ խոսակցություն դեռ չի եղել: Սակայն խնդիրն առանց այդ էլ պարզ է. հայտնվել լավագույն ութնյակում:

Չնայած դա հեշտ չի լինելու: Որովհետեւ հարկ կլինի դուրս մղել այն թիմերից մեկին, որոնք նախորդ առաջնությունում լավագույն ութնյակում էին»,- Մուսլինի խոսքն է մեջբերում Спорт-Экспресс-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում