14:14  ,  7 հուլիսի, 2012

Ալան Ձագոեւն ամենաթանկ ռուսաստանցի ֆուտբոլիստն է

Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի 22-ամյա կիսապաշտպան Ալան Ձագոեւի տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է, հաշվարկել է Transfermarkt.de պորտալը: Ձագոեւն այժմ ամենաթանկ ռուսաստանցի ֆուտբոլիստն է:

Մինչեւ Եվրո-2012-ը Ձագոեւը գնահատվում էր 16 միլիոն եվրո:

Նախկինում ամենաթանկ ռուսաստանցի ֆուտբոլիստ էր համարվում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը` 17 միլիոն եվրո:

Այժմ Ակինֆեեւն իջել է երրորդ տեղ` առաջ թողնելով նաեւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Իգոր Դենիսովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով