ՖԻՖԱ-ն պետք է քննարկի 2022 թվականին Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները գիշերն անցկացնելու հարցը, ենթադրություն է արել ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջիմ Բոյսը:
Քանի որ ամռանը Քաթարում չափազանց շոգ է լինում, ՖԻՖԱ-ն կարող է քննարկել նաեւ առաջնությունը ձմռանն անցկացնելու հնարավորությունը:
Միջազգային ֆեդերացիայի համար միակ առաջնահերթությունը ֆուտբոլիստների եւ ֆուտբոլասերների համար լավ պայմաններ ապահովելն է, գրում է Daily Mail-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում