20:20  ,  19 հոկտեմբերի, 2016

Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է տվել

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է տվել: Այդ մասին մարզիչը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

48-ամյա մասնագետը նման որոշում է կայացրել Հայաստանի գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո: Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել էր «Փյունիկին», որը հաղթել էր նաեւ առաջին խաղում:

Աբրահամ Խաշմանյանը 2014 թվականի սեպտեմբերին էր գլխավորել «Ալաշկերտը», որն այս տարի պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով