Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Արսենալն» անգլիացի կիսապաշտպան Թեո Ուոլքոտի դուբլի օգնությամբ տանը 3:2 հաշվով հաղթեց «Սուոնսիին», իսկ «Մանչեսթեր Սիթին» 1:1 հաշվով ավարտեց «Էվերտոնի» դեմ տնային խաղը: Խոսեպ Գվարդիոլայի թիմի ֆուտբոլիստները 2 անգամ վրիպեցին 11 մետրանոցից:
Միավորներ կորցրեց նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը», որը հյուրընկալվելիս պարտությունից խոսափեց «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղում՝ 1:1:
«Մանչեսթեր Սիթին» չհաղթեց երկրորդ խաղում անընդմեջ եւ, վաստակելով 19 միավոր, «Արսենալի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Տոտենհեմն» ունի 18 միավոր:
Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր
«Արսենալ» - «Սուոնսի»՝ 3:2
Թեո Ուոլքոտ, 26, 33, Մեսութ Օզիլ, 57 – Գիլֆի Սիգուրդսոն, 38, Բորխա Բաստոն, 66
Հեռացում՝ Գրանիտ Ջակա, 70 («Արսենալ»)
«Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 1:1
Նոլիտո, 72 – Ռոմելու Լուկակու, 64
Չիրացված 11 մետրանոց՝ Կեւին դե Բրույնե, 43, Սերխիո Ագուերո, 70, 61 (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»)
«Վեստ Բրոմվիչ» - «Տոտենհեմ»՝ 1:1
Նասեր Շադիլի, 82 – Դելե Ալի, 89
«Սթոք Սիթի» - «Սանդերլենդ»՝ 2:0
Ջո Ալեն, 8, 45+1
«Բորնմութ» - «Հալ Սիթի»՝ 6:1
Չարլի Դենիլս, 6, Ստիվ Կուկ, 41, Ջունիոր Ստանսլաս, 45 (11մ), 60, Կալում Ուիլսոն, 83, Դան Գոսլինգ, 88 – Ռայան Մոնսոն, 34
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:44 , 29 սեպտեմբերի
23:53 , 28 սեպտեմբերի 
22:55 , 28 սեպտեմբերի 
22:48 , 28 սեպտեմբերի 
22:13 , 28 սեպտեմբերի 
21:49 , 28 սեպտեմբերի 
21:27 , 28 սեպտեմբերի 
20:47 , 28 սեպտեմբերի 
19:38 , 28 սեպտեմբերի
19:05 , 28 սեպտեմբերի