18:01  ,  15 հոկտեմբերի, 2016

Շանհայ. Մարեյը եզրափակիչում է, Ջոկովիչը սենսացիոն պարտություն կրեց

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չհաղթահարեց Շանհայում անցկացվող թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչի արգելքը: Սերբ թենիսիստի ճանապարհին կանգնեց արգենտինացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը, որը 2 սեթում առավելության հասավ 6:4, 6:4 հաշվով: Մրցախաղը տեւեց 1 ժամ 48 րոպե:

28-ամյա Բաուտիստա-Ագուտն առաջին անգամ դուրս եկավ «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչ: Ջոկովիչն էլ «Մասթերսներում» հաղթել էր նախորդ 14 խաղերում անընդմեջ:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճեց բրիտանացի Էնդի Մարեյը, որը 2 սեթում հաղթեց ֆրանսիացի Ժիլ Սիմոնին՝ 6:4, 6:3:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում