18:12  ,  13 հոկտեմբերի, 2016

ԱԱ-2018. Հայաստան - Չեռնոգորիա խաղի տոմսերի գները

Հայաստան - Չեռնոգորիա ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրի հանդիպման տոմսերը վաճառվում են հոկտեմբերի 13-ից, հայտնում է ՀՖՖ կայքը:

Նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Հանրապետականի» մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից եւ Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ) գտնվող «Հյումել» խանութից:

Ստադիոնի Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արեւելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով