20:46  ,  6 հուլիսի, 2012

«Բարսելոնան» կհանդիպի «Դինամոյի» հետ

Օգոստոսի 11-ին Բուխարեստում «Բարսելոնան» ընկերական հանդիպում կանցկացնի տեղի «Դինամոյի» հետ, հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:

Նախկինում «Բարսելոնան» միայն երկու անգամ է խաղացել Ռումինիայում` 1971 եւ 1977թթ.:

Եվրագավաթների շրջանակներում կատալոնացիները խաղացել են Բուխարեստի մեկ այլ թիմի` «Ստյաուայի» հետ:

Իսպանիայի փոխչեմպիոնի նախապատրաստական փուլը մի փոքր անսովոր է։ Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ թիմը շրջագայության չի մեկնի Ասիա կամ ԱՄՆ: Բացի Բուխարեստից, կատալոնացիները կայցելեն Համբուրգ (հուլիսի 24), Տանժեր (հուլիսի 28), Փարիզ (օգոստոսի 4) եւ Գյոթեբորգ (օգոստոսի 8):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով