19:28  ,  6 հուլիսի, 2012

Հովանավորի ակցիան խենթացրել էր լրագրողներին

Եվրո-2012-ի հովանավորներից մեկի կողմից անվճար գարեջրի ակցիան այնպես է խենթացրել մարզական լրագրողներին, որ նրանք պաշարել են սառնարանն ու հաշված րոպեների ընթացքում դատարկել: Գարեջրի արտադրողը ակնհայտորեն նման ակտիվիություն չէր սպասել` ենթադրելով, որ խմիչքի պաշարը կբավականացնի 90 րոպե խաղի ընթացքում:

Խմիչքի վրա հարձակված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող էին սառնարանի դատարկման համաշխարհային ռեկորդ սահմանել, նշել է The Daily Mail-ը: Համացանցում հիթ դարձած տեսանյութում երեւում է, թե ինչպես են տասնյակ ձեռքեր պարզում սառը շշերին, իսկ տղամարդիկ հրմշտում են սառնարանի նեղ դռան մոտ:

Ինչ արագությամբ է դատարկվել երկրորդ սառնարանը, պատմությունը լռում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով