17:08  ,  6 հուլիսի, 2012

FEMEN-ն ամփոփել է արդյունքները

Կանանց Femen շարժումը իր պաշտոնական կայքում ներկայացրել է տեսանյութ` Եվրո-2012-ի ժամանակ շարժման ակտիվիստների կազմակերպած բոլոր ակցիաների մասին:

«Ուկրաինան սկսել է հաշվել Եվրո-2012-ից կրած վնասները: Նախնական տվյալներով, վնասները արդեն գերազանցում են 10 մլրդ դոլարը, եւ դա չհաշված փոշիացված եւ յուրացված գումարները: Մենք էլ մեր արդյունքներն ենք ամփոփում, որոնք արտահայտվել են Fuck Euro-2012 ակցիաների, հրապարակումների, կապտուկների, տուգանքերի եւ կալանքների տեսքով»,- ակտիվիստի խոսքն է մեջբերում FEMEN-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ շարժումը ակտիվ պայքարում էր Ուկրաինայում առաջնության անցկացման դեմ` հիմնավորելով, որ այդ մրցաշարը իրականում նպաստում է Ուկրաինայի այլասերմանը, ինչպես նաեւ հարբեցողության եւ մարմնավաճառության տարածմանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով