15:15  ,  6 հուլիսի, 2012

Հայ պատանի շախմատիստները հաղթել են միջազգային մրցաշարում

Ջերմուկում ավարտվեց շախմատի 7-րդ պատանեկան միջազգային մրցաշարը: Մրցումներն անցկացվեցին չորս տարիքային խմբերում:

Հաղթողներ դարձան Հայաստանի ներկայացուցիչներ՝ Արթուր Դավթյանը (մինչեւ 10 տարեկան), Աշոտ Փարվանյանը (մինչեւ 12 տարեկան), Սիփան Մուրադյանը (մինչեւ 18 տարեկան) եւ իրանցի Բարդիա Շեյխհասանին, տեղեկացնում է  armchess.am-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում