15:33  ,  3 հոկտեմբերի, 2016

Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը՝ շախմատի աշխարհի պատանեկան չեմպիոններ

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացած շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանն ունեցավ 2 չեմպիոն:

Մինչեւ 16 տարեկանների բաց մրցաշարում չեմպիոն հռչակվեց Հայկ Մ. Մարտիրոսյան: Նա 11 տուրերում վաստակել է 9 միավոր եւ միանձնյա զբաղեցրեց առաջին տեղը:

Մինչեւ 18 տարեկանների պայքարում էլ աշխարհի չեմպիոն դարձավ Մանուել Պետրոսյանը, որը եւս 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: 

Հայկ Մ. Մարտիրոսյան

Մանուէլ Պետրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում